Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը

Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը
31.10.2020 | 15:05

Շատ չանցած Ժնևի պայմանավորվածությունից, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լուսադեմին հզոր պայթյունի ձայն լսվեց: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է մայրաքաղաքի կենտրոնական շուկան՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Մայրաքաղաքում վնասները բազմաթիվ են, գրեթե ամբողջովին քանդվել կամ վնասվել են վաճառասրահներից մի քանիսը: ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով թաղամասերից մեկում էլ սեփական տուն է փլուզվել: Արցախի մյուս բնակավայրերում գիշերն ու լուսադեմին հարաբերական խաղաղ է եղել:

Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ